«Ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտ, Շիրակամուտ եւ մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաեւ
Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական ընտրակարգով վերընտրված
ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որն առավել հայտնի է Դերժավայի
Արկադ մականունով եւ մեծահարուստ հայրիկով («Դերժավա-Ս» ՍՊԸ-ի, «Լաքոստ»
ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի
որդին է), հիմա էլ թռչնաբուծական խոշոր ֆաբրիկա է կառուցում Սպիտակում:

Այն կգործարկվի մայիս ամսին՝ ապահովելով 200 եւ ավելի աշխատատեղ: Այս մասին
մեզ հայտնեց Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ ուրախությամբ
ավելացնելով. «Բավական հզոր ֆաբրիկա է, եւ այդ մարզում ազդեցությունը
այստեղ՝ մեր տարածաշրջանում, ակնհայտ երեւում է»:Թռչնաբուծարանի համար Սպիտակ քաղաքի ընտրությունը քաղաքապետը բացատրում է պատգամավորի ծննդավայրը լինելու հանգամանքով:Միաժամանակ
Գ. Սահակյանն անկեղծորեն նշում է, որ իր ղեկավարած համայնքում սոցիալական
վիճակն ավելի լարված է հանրապետության մյուս քաղաքների համեմատ: Չնայած
գործազրկության խնդիրն ամբողջ Հայաստանում է, բայց ավելի ցայտուն
արտահայտված է Սպիտակում»:Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում