«Ժողովուրդ» թերթը գրում է. « ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կմեկնի Մոսկվա։ Լուրեր կան, որ հանդիպելու է ՌԴ նախագահին։ «Ժողովուրդ»-ը Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել լուրի իսկությունը։ «Նման բան չկա, նա մասնակցելու է տնօրենների խորհրդի նիստին»,- վստահեցրեց Վ. Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին Քոչարյանը վերընտրվեց տնօրենների խորհրդի կազմում եւ «Սիստեմա» ԲՖԿ բաժնետեր է 0,0009% մասնաբաժնով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում