Այսօր Ազգային ժողովում կողմ 71, դեմ 2 և 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը և դրա հետ առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է ստեղծել նոր մարմին՝ միասնական քննչական կոմիտե, որը ղեկավարելու է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: