Կանանց տոնին Երեւանի բոլոր խանութներում, անգամ փողոցում, կազմակերպվել էին գեղեցիկ ակցիաներ: Տոնական մթնոլորտ էր տիրում նաեւ L'Occitane խանութ-սրահում:
L'Occitane-ն այդ օրը հայտարարել էր «վարդագույնի օր» եւ բոլոր նրանք, ովքեր խանութ-սրահ այցելեցին վարդագույն հագուստով կամ հագուստը լրացնող որևէ վարդագույն աքսեսուարով, ստացան նվեր, ինչպես նաև բոլոր այցելուներին սպասվում էր հետաքրքիր անակնկալներ և հյուրասիրություն:
Բացի դրանից խանութ-սրահում գործում էր ճկուն զեղչային համակարգ գրեթե ողջ տեսականու համար: