Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ում քննարկվում է «Գովազդի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այս նախագիծն առաջացել է հանրային սեկտորի պահանջով:

«Երևի այս ամբիոնը նաև քաղաքական ամբիոն է, պետք է նաև պատասխաններ տալ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ես չգիտեմ՝ ով ինչ է մտածում, երբ իր ազդեցության տակ գտնվող թերթում իրեն ժամանակին կուռք դարձրած Հանրապետության առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես չգիտեմ, չգիտեմ՝ ինչու ես այսպես մտածում: Ես ուզում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի: Ես չեմ ուզում, որ  երբ  իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդներ տեսնի հանրայինի եթերում հարցնի՝ պապ, էդ ի՞նչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն՝ էդ ինչ ա»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը հայտնեց, որ ինքն ուզում է, որ իր Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն:

 Հրայր Թովմասյանն ասաց, որ չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԱԺ ամբիոնից ով ավելի բարձր խոսեց, ուրեմն՝ ճիշտ է:

«Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը երևանյան բակերում ժավել ծախող տիկինը կլիներ, կամ էլ տղամարդը, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ասում»,- ասաց նախարարը: