Գերմանիայի առաջնության հերթական տուրի «Նյուրնբերիգի» և «Վերդերի» միջև կայացած հանդիպման ժամանակ բրեմենցիների հարձակվող Ահարոն Հունտի արարքն իսկական արդար խաղի դրսևորում էր:
Դրվագներից մեկում հանդիպման գլխավոր մրցավարը կանոնների խախտում արձանագրելով ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը, սակայն Հունտը մոտեցավ նրան և ասաց, որ մրցակից թիմի ֆուտբոլիստներից ոչ ոք մեղավոր չէր: Բնականաբար, մրցավարը չեղյալ հայտարարեց իր որոշումը:
Երկու օրվա ընթացքում այն դիտվել է ավելի քան երկու միլիոն անգամ: