Իսրայելը մշակել է «Լահաթ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների (ՀՏԿՀՀ) նոր ուղղաթիռային տարբերակ:
Տարբերակի քաշն է 13 կգ, հրաձգության հեռավորությունը 13 կմ` կախված ուղղաթիռի բարձրությունից: Արձակումը կատարվում է 4 հրթիռ պարունակող արձակման կայանից:
Դեռ 2009 թվ Իսրայելը ցուցագրեց «Լահաթ» հրթիռի նոր տարբերակը, որն առաջին անգամ ցուցադրվել էր 1992 թվ, որպես 105 մմ և 120 մմ տանկերից արձակվող զինամթերք: 2009 թվ արդիականացումը նախատեսված էր հետևակի և ուղղաթիռների կողմից կիրառվելու համար 12,5 կգ քաշով ու 8000 մ հեռայարությամբ:
Համալիրը կիրառում է նշանառման լազերային տարբերակ, որը տանկը խոցում է վերևից` որտեղ զրահը ավելի թույլ է:
Գոյություն ունի «Լահաթ» ՀՏԿՀՀ-ի տարբերակ նախատեսված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար: Այդ տարբերակի հեռահարությունը նույնպես կազմում է 13 կմ: Արձակման կայանը զինված 4 մարտական հրթիռնորով կշռում է 75 կգ, որը կարող է տաղադրվել ավտոմեքենաների ու նավակների վրա: Այն իր մեջ ընդգրկում է լազերային նշանացուցիչը:
Սկբնաղբյուրը` http://www.strategypage.com/htmw/htairw/articles/20140301.aspx
Պատրաստեց` Դավիթ Սոֆիյանը