Մարտի 12-ին, ժամը 07.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: