Դանիայի Օդենսե քաղաքում փետրվարի 27-ից մարտի 3-ը կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությունում, հայ հրաձիգները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Վազող թիրախ 10մ ձևի` խառը վազք վարժաձևում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը թիմային հաշվարկում 1043 միավորով արժանացել են բրոնզե մեդալի: Առաջին տեղը գրավել է Ուկրաինայի, իսկ երկրորդ տեղը` Ֆինլանդիայի թիմը:
Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը (361 միավոր), Շանթ Սարգսյանը 14-րդ տեղը (342 միավոր) և Արթուր Պետրոսյանը 15-րդը տեղը (340 միավոր): Նույն վարժաձևում աղջիկներից Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանը, ով 334 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Օդամղիչ հրացան վարժաձևում մրցել է մեր ներկայացուցիչ Սվետլանա Տիգրանյանը, ով 407.2 միավորով զբաղեցրել է 45-րդ տեղը: Օդամղիչ հրացան 10 մ վարժաձևում հանդես են եկել Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 20-րդ և 49-րդ տեղերը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					