Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԲՀԿ անդամներն ի դեմս առաջնոդ Գագիկ Ծառուկյանի, հանդիպել էին ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Օրեր առաջ նման հանդիպում ԲՀԿ-ն ունեցել էր նաև ՀՅԴ-ի հետ:
Այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ վերջերս ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումներին:
«Դեռ որեւէ բան չկա, երբ որ լուրջ գորընթացներ կսկսկեն քաղաքական առումով, այն ժամանակ կփորձեմ մեկնաբանել»,- նշեց Սահակյանը:
Իսկ այն հարցին, թե կա արդյո՞ք հիմք ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու համար, Սահակյանը պատասխանեց.
«Հանրապետական խմբակցության քարտուղար լինելով հանդերձ կամ իշխանական գործիչ լինելովˋ իհարկե չեմ ողջունում: Մեր իրականության մեջ ընդդիմադիր լինելու համար պետք է ամեն ինչ ծայարհեղացնես, որպեսզի ընդգծվի, որ դու ընդդիմադիր ես: Իսկ դա սխալ գործելաոճ է: Թող համախմբվեն, դրական լիցքերով մեկը մեկի հանդեպ լցվեն: Փոխադարձ ատելությունը իրենց մեջից դուրս գա ու ինչքան շատ, այնքան ավելի լավ»:
Հովհաննես Սահակյանը նաև նշեց, որ քաղաքական առումով այդ նախագծին դեռ որեւէ մեկանաբանություն չի կարող տալ, քանի որ հստակ գործընթացներ չեն սկսել: