Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, այսօր սկսվեց եւ հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:
Վարդան Պետրոյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ այսօր, ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է:
Մինչ դատավորի որոշում կայացնելը՝ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը խնդրեց խոսքի իրավունք տալ: Պետրոսյանը ցավակցական խոսքն ուղղեց տուժողներին, սակայն դատավորն ընդհատեց նրան:
Մահացած երեխաներից մեկի հայրն ասաց, որ ավելի լավ է Պետրոսյանին լսել, քան` Բաղդասարյանին:
«Ավելի լավ է էդ ուռոդն ընդհանրապես չգա, դու խոսես»,- ասաց նա և նկատողություն ստացավ դատարանի կողմից:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 28-ին: