Ցանկացած հանդիպում, համաձայնություն, վերլուծություն քաղաքական դաշտում դրական է մեր պետության համար: Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ և ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումներին, YerevanNews.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը շատերի մոտ առողջական խնդիրներ կառաջացնի, Գալուստ Սահակյանը նշեց. «Չէ, վնաս չտվեց մեր առողջությանը, ավելի բարենորոգեց, բոլորս ավելի լավ ենք հիմա»:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել , որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: 

Գ. Սահակյանն ասաց, թե շատ դրական է վերաբերում ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներին:
«Սկզբունքորեն դեռևս չգիտեմ, թե ինչի շուրջ են հավաքվում, ինչ սկզբունքներ ու ինչ ծրագրեր ունեն: Դեռևս հանդիպումներ են հենց այդ նպատակով, թե ինչպիսի անհամաձայնություններ ձեռք կբերեն և ինչ քաղաքական որոշումներ կկայացվեն», - նշեց նա: