Նորմալ են նման քաղաքական գործընթացները, մենք շատ ենք տեսել նման հանդիպումներ, ցանկացած քվեարկության ժամանակ էլ մենք տեսել ենք ոչ իշխանական ուժերի միասնություն: YerevanNews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ և ՀԱԿ-ՀՅԴ հանդիպումներին, նման տեսակտվ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Դա էլ համագործակցության ձևերից մեկն է, միասնաբար հանդես գալու ծրագիր հայտնելը մի այլ կողմն է, իմպիչմենթի կամ կառավարության հրաժարականի հարցն այլ հարց է: Եթե նրանք դա ցանկանային կարող էին շուտ անել, այնպես չէ, որ կառավարությաքն ծրագրին կողմ են եղել: Սա ավելի շատ հասարակական հնչեղության կոչ է եղել», - նշեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությանը, թե այս հանդիպումը շատերի մոտ կարող է առողջական խնդիրներ առաջացնել, նա նշեց.
«Ման եկեք ՀՀԿ-ական պատգամավորների մոտ, տեսեք եթե առողջական խնդիրներ կան, ուրեմն ճիշտ է եղել», - նշեց նա:
Իսկ ձեզ մոտ առաջացրե՞լ է հարցին, նա պատասխանեց.
«Չե՞ք տեսնում կիսամիկրոինֆարկտային իրավիճակի մեջ եմ»:
Իսկ այն հարցին, թե ի վերջո արդյո՞ք նման են Ծառուկյանն ու Իվանիշվիլին, Այվազյանը նշեց. «Չէ, բացարձակ նման չեն, էնի կոլոտա, էսի մեծ, էնի փոքրա, էսի դռբովա: Եվ ի վերջո Իվանիշվիլին իշխանափոխության հասավ միայն ընտրությունների միջոցով»: