Ես որպես քաղաքական գործիչ ողջունում եմ քաղաքական ուժերի կոնսոլիդացման ցանկացած քայլ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ և ՀԱԿ-ՀՅԴ հանդիպումներին, նման տեսակետ արտահայտեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Որպես իր ասածի օրինակ, նա բերեց բուհերի օրինակը:
«Հայաստանում եղել են տասնյակ մասնավոր բուհեր, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացրել և նրանք միացել են այլ մասնավոր բուհերի հետ, որպեսզի ավելի մրցունակ լինեն: Ես աչքիս առաջ ունենալով այս օրինակը, դրական եմ վերաբերվում այս գործընթացներին և կարծում եմ փոքր, անմրցունակ քաղաքական ուժերը միավորվելով կարող են հասնել ավելի բովանդակալից քաղաքական ուժերի ձևավորմանը», - նշեց նա: