Regator կայքի փոխանցմամբ` Ուգո Չավեսը, որը վիրահատությունից հետո բուժվում էր Կուբայում, սկսել է բուժման լրացուցիչ կուրսեր անցնել:Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

“Մենք կարող ենք նշել, որ Չավեսը այժմ լրացուցիչ բուժման փուլում է գտնվում, որը կօգնի նրան պայքարել հիվանդության դեմ”,- ասել է Մադուրոն: Նրա խոսքերով`Չավեսի առողջական վիճակը վիրահատության ամբողջ ընթացքում լավ է, նա ժպտում է և լավատեսորեն է տրամադրված:

Չավեսը Մադուրոյի հետ մի շարք հաղորդագրությւոններ է ուղարկել: Նա կոչ է անում Վենեսուելայի ժաղավրդին պայքարել ստի դեմ, որը տարածում է ընդդիմությունը: