Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է համագործակցության: Անդրադառնալով «Դեմ.եմ»-ի ՝ Ֆինանսների նախարարության մետ տեղի ունեցած ցույցին այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
«Սակայն այն հավաքը, որ եղավ մեր նախարարության դիմաց, նպատակ չուներ ստանար իրենց հարցերի պատասխանները, այլ քաղաքական նպատակներ էր հետապնդում», - նշեց նա, հավելելով, որ ապացույցն այնն էր, որ նախարարը դրանից ժամեր հետո հանդիպում ունեցել հաշվապահների հետ և զրուցել:
«Այն մտահոգությունները, որոնք ներկայացրել են այն մարդիկ, ովքեր չունեն քաղաքական նպատակներ և իրականում մտահոգված են այս խնդիրներով, ես խոսել եմ նրանց հետ և հասկացել եմ, թե որն է իրենց մտահոգությունը», - նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆինանսների նախարարության դիմաց «Դեմ.եմ»-ն անցկացնում էր իր հերթական ցույցը և ցանկանում էին հանդիպել Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: