ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում Հյուսիս–Հարավ ճանապարհի շինարարությունը, արդյո՞ք կան ավարտին մոտեցած հատվածներ:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նախ նշեց, թե զարմացած է, որ այս կարևորագույն աշխատանքների վրա այս դահլիճում ստվեր են նետվում:
«Չգիտես ինչու ստվեր է նետվում: Պատգամավոր Վահե Էնֆաջյանն էլ (նկատի ունի Էնֆիաջյանին) է այստեղ ու կլսի իմ խոսքերը, մի հեռախոսազանգով ու նամակով պատասխանը կլիներ, որ այսօր Հյուսիս-Հարավում ամեն ինչ նորմալ է ընթանում ու աշխատանքերը շատ որակով կազմակերպվում են»:
Նախարարը ներկայացրեց երեք պատճառ, թե ինչու են աշխատանքները հետաձգվել:

«Պատճառներից մեկը տեխնիկականն է՝ մեքենաների ներկրելը Հայաստան ուշացել է մի քանի ամիս, երկրորդ պատճառը կառավարության կողմից որոկի պահանջն էր, իսկ երրորդն այն էր, որ իսպանական կողմը՝ շինարարները ցանկանալով ունենալ ավելի մեծ եկամուտներ ուզում եին ցեմենտը ներկրել Հայաստան, քանի որ մեր ցեմենտը Հայաստանում ավելի թանկ է, քան նրանց ցեմենտը: Կառավարության բանակցությունների շնորհիվ ցեմենտը գնվում է մեզնից ու մարտի 17-ից կսկվի նորից վաճառվել»,-հավելեց Բեգլարյանը: