Ադրբեջանում ճշտումներ են կատարվում պահեստային ուժերի կրտսեր սպաների ցուցակներում։ Այս գործընթացին թերևս հաջորդելու է պահեստային ուժերի մոբլիզացիա։
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների՝ պահեստային ուժերի կրտսեր սպաներին կանչում են զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության շրջանային զինկոմիսարիատներ, ճշտումներ են կատարվում նրանց փաստաթղթերում, նրանց վերագրանցում են, կատարում են վերահաշվարկ։
Նրանց բարձրացնելու են ուսումնական տագնապի ազդանշանով, որից հետո էլ պահեստային ուժերի զինծառայողները ներկայանալու են զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության՝ իրենց գրանցման վայրին համապատասխանող զինկոմիսարիատներ։