Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի բազայում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում զինծառայող է տուժել,- գրում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկատվության պատահարը տեղի է ունեցել Քյուրդամիրի շրջանում:

Ռազմական ինքնաթիռի սպասարկման ժամանակ ենթասպա Վասիֆ Հասանովը նախնական վարկածով` անզգուշությամբ ստացել է վնասվածք: Տուժածը տեղափոխվել է հոսպիտալ:

Ադրբեջանի ՊՆ-ում տվյալ փաստը հաստատել են: