«Մեր տեղեկություններով, եթե նախկինում Մոսկվա մեկնող Ռոբերտ Քոչարյանը սիրում էր հանգրվանել ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «նախագահ», Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի մոտ և օգտվել Արա Աբրահամյանի դեպի Կրեմլ տանող «հեռախոսակապերից», ապա հիմա իջևանում է «Արարատ–Հայաթ» հայտնի հյուրանոցում, և նրա ու հայտնի գործարարի միջև չկա «աղջիկ վախտվա ջերմությունը»։
Ռոբերտ Քոչարյանը հիմա շատ ավելի ջերմ է Կարապետյանների հետ՝ Սամվել և Կարեն։
Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա վերջինս Նիգերիայում նոր ալյումինի հանքեր է գնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։