««Ժառանգությունը» մասնակցելու է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին, հրավերն ստացե՞լ եք, եթե այո, ե՞րբ է այն տեղի ունենալու՝ հարցրինք Աժ «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանին։
«Մենք, այո, հանդիպելու ենք, այս պահին քննարկվում է «երբ»-ի և «որտեղ»-ի խնդիրը»։ Ձեզ համար էակա՞ն է որտեղ, չե՞ք ուզում գնալ «կանյաչնի»։
«Չեմ կարծում, թե դա այդքան էական է»։
Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը։
«Մենք քննարկում ենք նաև հանդիպման ձևաչափը»։
Էն անգամ՝ նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին հրավիրեց, դուք ելաք-գնացիք «կանյաչնի»։ Փաստորեն, դո՞ւք եք գնում, Ծառուկյանը չի՞ գալիս։
«Որևէ լուրջ բան չեմ տեսնում այդտեղ, զուտ տեխնիկական պահ է»։
Կարծում եք կկոնսոլիդացվե՞ք իրենց հետ։ «Կարծում եմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։