«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած կառավարության հրաժարականի պահանջի քննարկմանը, հրաշալի քառյակը եւ հատկապես միակ «այլընտրանքը»՝ ԲՀԿ-ն, երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առանձնապես ցույց չտվեցին, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված «հարցեր ունեն»։ Ոչ իշխանական պատգամավորների թիրախում էին հայտնվել հատկապես կրթության եւ արդարադատության նախարարները։ Ավելին, վարչապետի փոփոխության խնդրով տոչորվող ԲՀԿ-ից ընդամենը երեք պատգամավոր էր ներկա»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում