«Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնական հայտարարագրում նաև խորհրդային ռուբլիների մասին է նշել։ Ինչո՞ւ եք հաշվարկել նաև գոյություն չունեցող փողերը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարը պատասխանեց. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց։ Վաղը-մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»։

Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ։ «Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետև իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։