Պայքարի դասադուլային տարբերակն անհեթեթություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
«Ես մերժում եմ պայքարի դասադուլային տարբերակը: Մարդիկ ուզում են «պղտոր ջրում ձուկ որսալ», իսկ Ջավախքի ուսանողները սովորելու փոխարեն սխալ բաների հետևից են ընկել»,-իր խեսքում նշեց պատգամավորը:
Լրագրողների այն հարցին, թե ինչին են ուղղված հանրապետականների հավաքները, ՀՀԿ պատգամավորը հայտնեց, որ դրանք ուղղված չեն որևէ կառույցի դեմ:
«Ընդդիմությունը պետք է ընդունի, որ Հանրապետության նախագահ է ընտրվել գործող նախագահը 58% ձայնով: Եվ մենք ամեն դեպքում հարգանքով ենք խոսում Րաֆֆի Հովհաննիսյանին 37% ձայն տված մարդկանց, որոնք կարող էին լինել պետությունից դժգոհ, իշխանությունից հոգնած կամ Րաֆֆի Հովհաննիսյանին նախընտրող մարդիկ»,- ավելացրեց ՀՀԿ պատգամավորը:
Վերջինիս գնահատմամբ` արտախորհրդարանական ընտրությունների կոչը կամակորության դրսևորում է ընդդիմադիր ուժի կողմից:
«Արտախորհրդարանական ընտրությունները Սահմանադրության օրենքներին չեն համապատասխանում, և ընդդիմությունը պետք հասկանա, որ գործող նախագահը վերընտրվել է, և հանրահավաքվերով դրական արդյունքի չի հասնի, մանավանդ այն դեպքում, որ դրանց մասնակիցների թիվն օր օրի պակասում է»,-հայտարարեց Տաճատ Վարդապետյանը:
Վերջում պատգամավորը կոչ արեց ընդդիմադիր ուժին կառուցողական փոխհարաբերություններ, ձեռքսեղմում և հանդուրժողականություն: