Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը նշեց, թե այստեղ ինչի մասին էլ ուզում ես խոսես՝ քաղաքային շահարկումը լինելու է:

«Մարդիկ գալիս են լիցենզիա են վերցնում, չարչարվում, հետո նոր գնում մրցույթի են մասնակցում, մենք ասում ենք լիցենզիան հանենք, թող գնան միանգամից մրցույթի մասնակցեն, ով հաղթեց, թող սկսի աշխատանքը», - նշեց նա, հավելելով, որ ցանկացած աշխատանք էլ կատարվում էր մրցույթով, իսկ այն մրցույթները, որոնք դժվար է, ՏԻՄ-ը կանի ինքուրույն:

«Հիմա Տարոն Մարգարյանի մասին ենք խոսում, մարդը կրակն է՞ ընգել: Ստեղից մեծ մեծ խոսելու փոխարեն, մեկն ու մեկդ գնացեք շահագործեք, աշխատեցրեք», - նշեց նա, հավելելով, որ քաղաքապետը չի որոշում թե երբ պետք է թանկացնել տրանսպորտը:

«Հիմա եկեք որոշեք տղերք թե ոնց է լինելու: Էս հարցը լուծելա պետք, բա դրա իրավասությունը մենք տվել ենք էդ մարդուն: Համայնքի ավագանին մենակ քաղաքական մեծամասնությունը չէ, բոլորն են», - նշեց նա: