«Հրապարակը» գրում է. «Բիձինա Իվանիշվիլին մինչև միլիարդատեր դառնալը ունեցել է նաև «Դոդո» մականունը։ Դա են վկայում ոչ միայն վրացական, այլև հայկական կայքերը՝ երկու տարի առաջ Իվանիշվիլու մասին գրած իրենց նյութերով, ըստ որոնց, Դոդոն Իվանիշվիլու մանկական կեղծանունն է եղել։
Որոշ տեղեկություններով, Վրաստանում «դոդո» են անվանում թռչունի յուրօրինակ մի տեսակի, որը վերացել է 1600-ական թվականներին։ Չի բացառվում, որ անտիկ լեզուների մասնագետ-գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը միջնադարյան մատյաններում այդ թռչունի տեսակի մասին հանդիպած լինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։