Ինձ համար էական չէ, թե որ ուժն իրեն ոնց կանվանի: Անդրադառնալով այն հարցին, թե իր կարծիքով ի վերջո ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե այլընտրանք, այդպես արտահայտվեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Սկզբից ԲՀԿ-ն իրեն ընդդիմության պես էր պահում, այս ընթացքում ես իրենց գնահատում եմ որպես ըննդիմադիր ուժի գործունեություն, թե իրենք իրենց ոնց կանվանեն, դա էական չէ», - նշեց նա:
Հակոբյանի խոսքերով, այնպես չէ, որ ընդդիմադիր ուժերն առաջ են շարժվում միայն ԲՀԿ-ի հրահանգով կամ համախմբվում են ԲՀԿ-ի շուրջ:
Անդրադառնալով ԲՀԿ-Ժառանգություն հանդիպմանը, խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց.
«Առաջիկա օրերին կլինի, ԲՀԿ-ն է հրավիրել, ինքն էլ կառաջարկի օրակարագը, բայց մենք էլ կտանենք մեր օրակարգը», - նշեց նա, հավելելով, որ դեռևս քննարկվում է հանդիպման անցկացման հարցերը: