Այս ամբողջ ընթացքում հիմնական ուշադրությունը բևեռված է եղել չորս ուժերի համագործակցության վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Չնայած իշխանությունները վերջին օրերին բավական ռեյալ են արտահայտվում, սակայն ամեն ինչ անում են այդ համագործակցությանը խոչըդոտելու համար», - նշեց նա, հավելելով, որ իշխանությունները հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության հետևանքով լինելու է իշխանափոխություն:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իշխանությունն ինքը պետք է հասկանա, որ եկել է արմատական իշխանափոխության ժամանակը:
Անդրադառնալով իրենց անելիքներին և կառավարության հրաժարականին, նա նշեց.
«Կառավարության հրաժարականը ինքնանպատակ կլինի, եթե չառաջարկվի դրանց համարժեք փոփոխություն: Բավական է, որ կառավարության հրաժարակը ընդունվի, և երեք օր անց նախագահը կփախնի երկրից», - նշեց նա, հավելելով, որ խորհրդարանի պատերի ներսով չէ, որ պետք է իշխանափոխություն անել: