Օրեր առաջ ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել էր, թե հայաստանյան քաղաքական դաշտը կարող է գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով և չէր բացառել, որ ավելի փոքր կուսակցությունները, օրինակ՝ ՀԱԿ-ը, «Ժառագությունը», միգուցե նաև ՀՅԴ-ը ժամանակի ընթացքում քայլեր կատարեն միավորվելու մեկ բևեռի մեջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ՝ որպես ավելի մեծ կուսակցություն»:
Նա նաև նշել էր. թե եթե չմիավորվեն «Բարգավաճի» հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների: Սակայն մի որոշ ժամանակ անց Շարմազանովը կրկին անգամ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել էր, թե այդ ասելով նկատի չի ունեցել ՀՅԴ-ին:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իր խոսքերից հետո է Շարմազանովը հերքում տվել:
«Կարդացի, թե իբր Շարմազանովը ասել էր, որ թող բոլորը միավորվեն համախմբվեն: Ես մոտեցա նրան, և նա ասեց, թե այդ ամենն ասելով նա նկատի է ունեցել ՀԱԿ-ին, այլ ոչ թե Դաշնակցությանը: Ես ցույց տվեցի համապատասխան հոդվածը և նա անմիջապես հերքում տպագրեց հերքելով իր ասածը»: