Մենք կողմնակից չենք միանգամյա քայլերի, այլ առաջարկելու ենք համակարգային փոփոխություններ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Պարզ է, որ կառավարության հրաժարականից հետք ԱԺ մեծամասնությունը պետք է կազմի կառավարություն և նորից իրենք են լինելու այդ պատճառով քննարկվում է , թե ինչպես է տեղի ունենալու հրաժարականի պահանջը և թե ինչ կլինի հետո», - նշեց նա:
Նրա խոսքերով, շատ են շահարկում, թե ԲՀԿ-ի մոտ է հանդիպումը, սակայն պատգամավորի խոսքերով, այնքան էլ էական չէ, թե որտեղ է՝ կարևորը պետք է լինի, թե ով ինչ է ասում և ինչպես է աշխատում:

Անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջին, նա նշեց, թե այսօրվա ընթացքում կստացվի տեղեկություն, թե որ քառօրյայում և ինչպես կլինի կառավարության հրաժարականը:

«Եթե չստանաք, ես պատրաստ եմ հավելյալ տեղեկատվության տալ», - նշեց նա