ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համոզված է, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները օրինակելի են եղել: Այս մասին    նա այսօր հայտարարեց՝ լրագրողների հետ հանդիպման ժամանկ  ու անդրառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սահմանադրական Դատարան դիմելու որոշմանը՝ լրագրողներին հորդորեց, որպեսզի լռություն պահպանեն և սպասեն 10 օր մինչև Սահմանադրական Դատարանը կկայացնի որոշում:

Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք չանի, ապա  էլ գործ չի ունենա.« Ես  կարծում եմ պարապ է մնացել, դրա համար միտինգ է անում»,­ հավելեց նա:

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ  Տիգրան Սարգսյանի և  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականների  Րաֆֆի Հովհանիսյանի պահանջը Հովհաննես Սահակյանը անլուրջ է համարում:

 Իսկ Սերժ Սարգսյանի, Վարչապետի և քաղաքապետի  Ազատության հրապարկ գնալու հրավերին  ԱԺ ՀՀԿ­ական պատգամավորն այսպես արձագանքեց.« Մի գուցե ինքը փոշմանի և գնա հանդիպման Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հետ»։

Հովհհաննես Սահակյանը նշեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  գործողությունների հստակ ծրագիր չունի և գնում է այն ճանապարհով, որը երկրում քաոս է առաջացնում: