Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում 20-ամյա զինծառայող Բալամիրզա Աղաբաբաևն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է արձակել ու վիրավորել 20-ամյա ծառայակից Ֆարիդ Բախշիևին,-  գրում է ԱՊԱԱ լրատվական գործակալությունը:

Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն չի մանրամասնել, թե միջադեպի պատճառների առնչությամբ ինչ նախնական վարկածներ կան և արդյոք քրեական գործ հարուցվել է։

Հիշեցնենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարած արդեն հինգերորդ վիրավորն է։