Ինչպես արդեն հայտնել էինք, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն այսօր Ազգային ժողովում հանդիպման էին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հետ:

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց,  հանրահավաքը համատեղ է լինելու, ոչ իշխանական չորս խմբակցությունների մասնակցությամբ։

Ակտիվիստներից էլ Դավիթ Մանուկյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերը քաղաքացիների ներկայացուցիչներ են օրենսդիր մարմնում։ «Փողոցում մեր օրինական բողոքն ենք անում, բայց միայն փողոցը չի հարթակը բողոքի և կա նաև քաղաքական կառույց և օրենսդիր ներկայացուցչական կառույց, որտեղ պետք է քաղաքացու ձայնը հասնի, հիմա այս դեպքում նորմալ է, որ լինի խմբակցություններ»,- նշեց նա