Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առջեւ ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում` երիտասարդներ), ովքեր վանկարկում էին` «դհոլ, դհոլ, դհոլ»: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, մի քանիսի ձեռքին փուչիկներ էին: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց. «ՀԺ»-ի լրագրողներից մեկը:

Լրագրողը նաև հավելելց, որ խոսել են մասնակիցների հետ, ովքեր ասել են, որ սա ինքնաբուխ ակցիա է:

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նույն երիտասարդները նման ակցիա են իրականացրել նաև «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին «Առաջին լրատվական»-ից:

Նա նշեց, որ պաստառներին գրված էր «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»: Խմբագրությունից հայտնեցին, որ նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը:

«Առաջին լրատվական»-ի լրագրողը նաև նշեց, որ չեն զրուցել ցուցարարների հետ , սակայն ենթադրում են, որ այն կապված է իրենց խմբագրի հետ:

 

Լուսանկարը՝ armtimes.com

Տեսանյութը՝ 1in.am