Ընդդիմության ներկայացուցիչները մարտի 3-ին Կարակասի կենտրոնում ցույց էին կազմակերպել` իշխանությունից պահանջելով բացահայտել Ուգո Չավեսի առողջության վերաբերյալ ճշմարտացի տեղեկություններ: Գրում է Reuters-ը:

Ինչպես հայտնում են, հազարավոր ցուցարարներ քայլում էին ցուցանակներով, որոնց վրա գրված էր «Դադարե՛ք խաբել» և «Մեզ ճշմարտությունն ասե՛ք» նշանաբանները: Լոզունգների միջոցով նրանք պահանջում էին իշխանությունից անհապաղ իրենց ապացույցներ տրամադրել, որ Ուգո Չավեսի վիճակը լավ է և նա կարողանում է ղեկավարել երկիրը:

Համաձայն պաշտոնական տվյալների` Ուգո Չավեսը 2 շաբաթ է գտնվում է Կարակասի զինվորական հոսպիտալում: Իշխանության ներկայացուցիչները հայտնում են, որ նրա առողջության վերականգնումը դժվար է ընթանում, բայց բժիշկները նշում են, որ Չավեսը առողջականը դեպի լավն է գնում: Հայտնում են, որ հիվանդանոցում նա զբաղվում է պետական գործերով: