Այս անգամ YerevanNews.am-ն ուսումնասիրել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

Նշենք, որ դեռևս 2012թ. ներկայացված հայտարարագրում ոստիկանապետը նշել է 3 ավտոմեքենա՝ Mercedes Benz G-500` 56.388.000 դրամ արժողությամբ, նույն մեքենայից ևս մեկը՝ այս անգամ 10,000,000 արժողությամբ և Mercedes Benz G-55 AMG ավտոմեքենա, որը հարկային տարվա ընթացքում օտարվել է 48.000.000 դրամով: Արդեն 2013թ. հայտարարագրում նշված երեք մեքենաներից մնացել է միայն մեկը՝ Mercedes Benz G-500-ը, որն էլ սակայն հարկային տարվա վերջում օտարվել է ՝ 15.000.000 դրամով:

Մյուս բոլոր բաժինները դատարկ են: Արդեն դրամական միջոցներ բաժնում 2012թ.-ին նշված է 6.000.000 դրամ, որը հարկային տարվա վերջում նվազելով դարձել է 500.000 դրամ և 2000 դոլար, որը մնացել է նույնը: Առավել հետաքրքրական է 2013թ. հայտարարագրի դրամական միիջոցներ բաժինը: Դեռևս 2012թ. մնացած 500.000 դրամը աճելով հարկային տարվա վերջում դարձել է 16.500.000 դրամ, իսկ դոլարով եկամուտը 2000-ից դարձել է 3000:

Նշենք, որ ոստիկանապետի եկամուտները 2012-ին գոյացել են աշխատավարձերից, գույքի օտարումից սստացված եկամուտից, և նվիրատվության կարգով ստացված եկամուտից, որն իրար հետ կազմել է 61.855.936 դրամ:

Արդեն 2013-ի եկամուտները կազմել է 21.340.172 դրամ, որը գոյացել է աշխատավարձից՝ 6.340.172 դրամ և գույքի օտարումից ստացված եկամուտից՝ 15.000.000 դրամ: