«Նկատի է առնված այն, ինչ գրված է, կոչ եմ անում գրածը չշոփոթել գրվածի մեկնաբանության հետ»,- այսօր «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով հեռուսադիտողի այն հարցին, թե ինչ նկատի ուներ նա, երբ «Հայկական ժամանակ» թերթի իր հոդվածում գրել էր «քոռեր եւ դոդեր»:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչ ասոցիացիաներ են առաջանում նրա մոտ, երբ ասում են դհոլ, նա պատասխանեց. «Այն կարող է հարսանիքի հետ ասոցացվի, իսկ քաղաքականության մեջ` դատարկության հետ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց երեկ ցույց էին արել երիտասարդներ, ովքեր վանկարկել են` «Դհոլ, դհոլ»: