Ողջունում եմ այդ քառյակի գործունեությունը, ցանկացած հանդիպում ողջունելի է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով «հրաշալի քառյակի» գործունեությանը, այս մասին նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Ես չեմ կարծում թե քառյակը կմնա, իմ կարծիքով կմնա երկու կուսակցություն: Առաջ կշարժվեն միայն երկու կուսակցություն և կան որոշ նախադրյալներ, որ այս երկուսի ճանապարհը երկար չի լինի, եթե իհարկե ներկայիս իշխանությունը չփլուզվի», - նշեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն դիրքորոշմանը, թե բոլոր կուսակցությունները կհամախմբվեն ԲՀԿ-ի շուրջ և այն կդառնա մեկ ամբողջություն, բանախոսը նշեց, թե դա հերթական խայծն է ՝կուսակցությունների միջև անհամաձայնության եզրեր փնտրելու:
Խոսելով արդեն ՀՀԿ-ականների այն դիտարկման մասին, թե իրենք ողջունում են այդ բանակցությունները, նա նշեց. «Բա կարողա ասեր գիշերները քունը չի տանում, երեսները ճանգռում են»:
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, ով նշեց, թե ինքն էլ է դրական համարում չորս ուժերի միասնությունը: