50-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները մեղադրյալը «հանձնել է ոմն Արմանի» անհավանական ցածր գնով՝ 20 հազար ՀՀ դրամով,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Այսպես, ըստ Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18.30–ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հովսեփյան 26 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից հափշտակել է 736 հատ կինոժապավեն, որի արժեքը գնահատվել է շուրջ 441.600 ՀՀ դրամ:
Ըստ մեղադրական եզրակացության, Ռ.Հովակիմյանը կինոժապավենները լցնելով պարկերի մեջ՝ մի մասը 2013թ. հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին, իր անձնական օգտագործման «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի «Սարի թաղի հրապարակ» կոչվող հատված և հանձնել է ոմն Արմանին՝ դրանց դիմաց վերջինիցս ստանալով րնդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ