Ռուսաստանի հետ միավորվելու օգտին Ղրիմում քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 95,5 տոկոսը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւին:

Իսկ միջազգային դիտորների առաքելության ղեկավար Մատեուշ Պիսկորսկին հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեն համապատասխանել է միջազգային նորմերին և ժողովրդավարական ընթացակարգերին: Այս մասին էլ  հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Այն, ինչ մենք տեսանք Ղրիմում, ոչնչով չի տարբերվում ցանկացած ժողովրդավարական երկրի հանրաքվեից»,- նշելլ է նա: