ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է կատարել, ասելով.

«Պետք է փորձենք հասկանալ՝ ինչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար»:

Միաժամանակ համանախագահը հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն չի ընդունում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները, սակայն կան ոլորտներ, որտեղ մենք կշարունակենք համագործակցել, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է: