Ժամանակակից դաջվածքամոլությունը սահմաններ չի ճանաչում: Ո'րքան հեռուն կարող է մարդ գնալ, որպեսզի ընդգծի իր անհատականությունը: Ոչ մեծ պիրսինգով, փոքրիկ դաջվածքով կամ ականջի վրա արված անցով այժմ ոչ մեկի չես զարմացնի: Այն մարդիկ, ովքեր արդեն մոլուցք ունեն թանաքի նկատմամբ, երբեմն խելագարի տպավորություն են թողնում անգամ դաջվածքի փորձառու մասնագետների մոտ: Երբեմն նրանք խնդրում են դաջել անպարկեշտության աստիճան իրական կամ էլ մի փոքր ահարկու նկարներ:
Դաջվածքը դա արվեստի ամենահին ճյուղերից մեկն է, որը հասել է մինչև մեր օրեր: Ամենահին դաջվածքը հայտնաբերվել է հին եգիպտական մումիաներից մեկի վրա: Մասնագետները փաստում են այդ դաջվածքի բարձր որակը, չնայած դրա պատկառելի տարիքին (մումիան մոտ 4000 տարեկան է) :
Չնայած դաջվածքների զարգացման պատմությունը հաշվվում է մի քանի հազար տարիներով, սակայն միայն վերջերս է հաջողվել ստանալ (դաջվածք կատարելու տեխնիկայի զարգացման շնորհիվ) այժմ շատ տարածված ծավալային դաջվածքները` 3D դաջվածքները, կամ, ինչպես ընդունված է անվանել “3D татуировки”:
21-րդ դարը մարդկության համար բացահայտեց տեսողական (visual) 3D ծավալային էֆֆեկտը, որն իր կիրառությունը գտավ նաև ժամանակակից դաջվածքների արվեստում: Չնայած այդպիսի դաջվածքները երբեմն ընկալվում են մի քիչ վախեցնող և ոչ պոզիտիվ, բայց այնուամենայնիվ 3D դաջվածքները դա շատ էֆֆեկտիվ են նայվում մարմնի վրա:
3D դաջվածքները դա առավելագույնս դետալականացված գունավոր պատկերներ են` կատարված վարպետի կողմից ծավալային նկատառումներով: Վարպետի խնդիրն է ստանալ առավելագույն էֆֆեկտ իրական կյանքում մարմնի վրա նկարի առկայությունից: Ծավալային դաջվածքները կարող են կատարվել ցանկացած ժանրում և ցանկացած թեմայով, ամեն ինչ կախված է դաջվածք կատարողի վարպետությունից և նման դաջվածք ունենալ ցանկացողի խիզախությունից:
3D դաջվածքները նախատեսված են դիմացինին շոկի մեջ գցելու համար, ինչպես նաև ստիպելու, որ անցորդները շրջվեն և նայեն Ձեզ երկրորդ անգամ: Կանայք հիմնականում աշխատում են շրջանցել հրեշների թեմաներով և ահարկու դաջվածքներից: Նրանց սիրելի թեման դա թիթեռներն են, ծաղիկները, օձերը, իսկ երբեմն էլ բույսերի որոշ հատվածներ: Երբ այս ամենը կատարված է լինում վառ գունային գամմաներով, այն անպայման ուշադրության կարժանանա:
Սկզբնաղբյուր` tattoo 2014