ՀՀ ոստիկանության պետ
Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան

Վրդովմունքով ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի 76-ամյա Ստելլա Առուստամյանն այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող «Կամելոտ» ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է ինչպես «կենդանի» այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն: Դիմումին կից ներկայացրել է տարիներ շարունակ տարբեր ատյաններին ներկայացրած իր դիմում բողոքները, ընդհուպ մինչև ՀՀ վարչապետ, սակայն, ինչպես ինքն է ներկայացնում, Ձայն բարբառո անապատի: Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաև ոստիկանությանն ուղղված դիմումներ և պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի տնօրինության վրա, որովհետև , ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի և երիտասարդության փոխնախարար/: Նշեմ, որ ըստ Երևանի փոխքաղաքապետի 25.11.2013 թվակիր գրության, քաղաքապետարանի կողմից ռեստորանին ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվել, իսկ ՀՀ առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքներով, աղմուկը նորմայի սահմաններում է: Կարծում եմ շատ լավ եք պատկերացնում 76-ամյա մարդու անաղմուկ գիշերային հանգիստ ունենալու ամենօրյա պահանջը, որը խաթարվում է ամեն գիշեր: Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ:


Անահիտ Բախշյան