«Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։
Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։ Րաֆֆու պահանջով հանդիպումը չի տեսաձայնագրվել։

Մեր աղբյուրներն ասում են, որ Ր. Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը։ Բնականաբար, պահանջը մերժվել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։