«Ժողովուրդը» գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետքարաններից (կանանց պետքարանի մասին է խոսքը) օգտվելու համար իրենք վճարել են 100 դրամ։ Մինչդեռ նախկինում դրանք անվճար էին։

Դիմեցինք Էջմիածնի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին՝ հետաքրքրվելու, թե ինչու է պետքարաններից օգտվելը դարձել վճարովի։ «Մայր Աթոռի տարածքում գործող պետքարաններն անվճար են։ Կարգն է այդպիսին։ Իսկ եթե իսկապես նման բան է արձանագրվել, ապա ես դա կհանձնեմ կառավարչի ուշադրությանը, համապատասխան միջոցներ ձեռքառնելու պատասխանատուների նկատմամբ»,–հայտարարեց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։