Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն իրեն դեռևս  համարումէ Ուկրաինայի նախագահ, սակայն այժմ գտնվում է Ռուսաստանում:

Որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա բնակվում է Մերձմոսկվայի էլիտար Բարվիխայում: Սակայն Ռուսական Собеседник-ը նոր մանրամասներ է հրաապրակել Յանուկովիչի բնակության վայրի մասին:

Տեղեկության համաձայն՝ Մոսկվայում Յանուկովիչը նախ բնակվել է «Ուկրաինա» (այժմ՝ Radisson Royal) հյուրանոցում, ապա տեղափոխվել Բարվիխա: Նա բնակվում է Վլադիմիր Պուտինի հարևանությամբ, վերջինիս Բարվիխայի կալվածքը գտնվում է Յանուկովիչի տանից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Յանուկովիչի մեկ այլ հայտնի հարևանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է՝ Լեյլա Ալիևան: