Եթե ուզում ես հաղթել թշնամուն, սպանիր նրա ղեկավարին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով «Կյանքի խոսք» եկեղեցու գլխավոր հովիվի՝ կաթոլիկ եկեղեցու վերադարձին, այս մասին նշեցին Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը:
«Եթե նա հեռացել է «Կյանքի խոսքից», չեմ կարծում, թե մնացած բոլորը կհեռանան դրանից: Ամենաակտիվները հիմա Եհովայի վկաներն են», - նշեց նա:
Սևակը նշեց, որ իրենք ահազանգ էին ստացել, որ Ռուսաստանից եկած Եհովայի Վկաները Կիլիկիայում քարոզ են անում:
«Մենք գնացինք, և այդ ամեն ինչը ճիշտ էր: Երեկ ինձ Եհովայի վկաներից երկու կին մոտեցան, ովքեր ակտիվ քարոզ են անում, բաժանում բուկլետներ, որոնք կապ չունի Առաքելական եկեղեցու հետ: Նրանք խարազանում են Առաքելական եկեղեցու հետնորդներին», - նշեց նա, հավելելով, որ իրենք բաժանում են նաև գրքույկներ, որոնց մեջ գրված է թե ինչպես կարելի է նվիրատվություն կատարել իրենց եկեղեցուն: Իմ ծանոթներից մեկը պատմեց նաև, որ մի ընտանիք երեք բնակարան է նվիրաբերել Եհովայի վկաների եկեղեցուն», - նշեց նա


