Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուղերձում հայտարարեց, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավական նորմերին համապատասխան:
Ըստ Պուտինի՝ հանրաքվեն «առավել քան համոզիչ է», իսկ Ղրիմը Ռուսաստանի «անբաժան» մասն է:
«Ղրիմցիներն ասում են, որ 1991թ.-ին իրենց ձեռքից ձեռք փոխանցեցին՝ մեկ պարկ կարտոֆիլի պես։ Իսկ ռուսները կախեցին գլուխներն ու հաշտվեցին։ Մեր երկիրը ծանր վիճակում էր գտնվում, և չէր կարող պաշտպանել իր շահերը», - իր խոսքում նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինս նշեց, թե եթե Ղրիմում ժամանակին իրավիճակը հսկողության տակ չպահվեր, ապա այնտեղ նույնպես կարող էին զոհեր լինել:
«Այսօր անհրաժեշտ է դադարեցնել հիստերիան, հրաժարվել սառը պատերազմից և ընդունել մի պարզ ճշմարտություն՝ Ռուսաստանն ազգային շահեր ունի, որը պետք է հաշվի առնել և հարգել:
Մենք միշտ հարգել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրանց, ովքեր պառակտեցին երկիրը։ Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ձեզ վախեցնում են Ռուսաստանով, բղավում են, թե Ղրիմին հաջորդելու են այլ շրջաններ։ Մենք չենք ցանկանում բաժանել Ուկրաինան, դա մեզ պետք չէ։ Ղրիմը, ինչպես և դարեր շարունակ եղել է հարազատ տուն, կշարունակի լինել այնտեղ բնակվող բոլոր ազգերի համար»,-իր խոսքում ասաց Վ. Պուտինը։
Մանրամասները՝ տեսնայութում
Նախորդ նյութը կարդացեք այստեղ՝ Շնորհակալ ենք, որ Արևմուտքը հիշեց միջազգային նորմերի մասին. լավ է ուշ, քան երբեք. Պուտին