ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական համատեղ դռնփակ նիստն արդեն մի քանի րոպե է մեկնարկել է:
Քառյակն այսօր շարունակում է քննարկել Կառավարությանն անվստահություն հայտնելու և մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանք այսօր կհայտնեն կառավարությանն անվստահություն հայտնելու օրը:
Նիստի ներկա են՝ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, Ժառանգությունից Ռուբեն Հակոբյանը:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ: