Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որին մեղադրում են Ստամբուլում հայ տարեց կանանց վրա հարձակման մեջ: Նշում են, որ ձերբակալված Մուրադ Ն.-ը հայկական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացի է: Գրում է Hurriyet Daily News-ը:

Համաձայն որոշ աղբյուրների` նա մենակ է ապրել, իսկ հարձակումներն իրականացրել է գողության նպատակով:

Ոստիկանությունը ձերբակալության մասին լուրը ոչ հաստատել է և ոչ էլ հերքել:

Հիշեցնենք, որ նրան կասկածում են 5 հարձակումներ իրականացնելու մեջ, որոնցից մեկը մահով է ավարտվել: 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիցա Քյուչուքին 7 անգամ դանակահարել են Սամատյայի իր տանը: